ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանի վարչապետը ռուսական ОГК-2 ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է

Հայաստանի վարչապետը ռուսական ОГК-2 ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
27.10.2016 | 17:21

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական ОГК-2 ընկերության (Մեծածախ էներգաարտադրող ընկերություն) 0,009 բաժնետոմսերի սեփականատերն է դարձել, հաղորդում է «Ֆինամը»: Կարեն Կարապետյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: Բաժնետոմսեր տրամադրելու մասին որոշումը կայացվել է 2016-ի հունիսին՝ որպես 2015-ին կատարած աշխատանքի պարգևատրում: Մինչ այդ նա ընկերության բաժնետոմսերի սեփականատեր չի եղել, և նրա մասնաբաժինը ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26-ին:

Կարեն Կարապետյանը նաև ТГК-1 և «Мосэнерго» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է: Դրանք «Газпром энергохолдинг»-ի մաս են համարվում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դեկտեմբերի 21-ին «ТГК-1» ընկերության տնօրենների խորհրդի նոր կազմ է ընտրվելու, քանի որ Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, ըստ Հայաստանի Սահմանդրության, չի կարող միաժամանակ պաշտոն զբաղեցնել մասնավոր ընկերությունում: «ТГК-1» ընկերությունը 53 էլեկտրակայան է միավորում Սանկտ Պետերբուրգում, Կարելիայում, Լենինգրադի և Մուրմանսկի մարզերում:

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ